-
29.12.2020|
09:34
Հայ ժողովրդական ասացվածք է՝ «Ճտերն աշնանն են հաշվում»: Մենք չհաշվեցինք, մեզ հաշվեցին: Ու մենք ավելի քիչ էինք՝ քան պիտի լինեինք: Մեր ունեցածն էլ ավելի քիչ էր, քան պիտի լիներ: Իսկ վերջանահաշվում՝ շատ ավելի քիչ մնաց: Որովհետև 2020-նն էր, նահանջ տարի էր, մկան տարի էր… Կորոնավիրուսի տարի էր:
-
28.12.2020|
20:54
Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը՝ հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
28.12.2020|
20:50
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո 3 օր «իշխանությունն ընկած էր հրապարակում», և որևէ մեկը չվերցրեց այդ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ իշխանությունը վերցնող չկա, հետ վերցրեց՝ ասուլիսում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նրա կարծիքով՝ եթե հասարակությունը տեր կանգներ իր իրավունքներին, հավաքված անձինք կկարողանային ստիպել հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին՝ իրենց քայլերը կատարել։
-
28.12.2020|
20:48
Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով խորհրդարանական մեծամասնության «սորոսական» հատվածը, «սորոսական» պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական մի որոշման նախագիծ:
-
28.12.2020|
20:38
Վարչապետ Փաշինյանը հրաժարական չի տա, բայց արտահերթ ընտրություններին հասնելու տարբեր ճանապարհներ պատրաստ է քննարկել իր հրաժարականը պահանջող ուժերի հետ։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում երեկ անգամ առաջարկում էր սահմանադրական փոփոխությամբ պահպանել վարչապետի պաշտոնը, լուծարել Ազգային ժողովն ու գնալ արտահերթ ընտրությունների։ Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք չի լինելու, Փաշինյանին հակադարձում է նրա հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
-
28.12.2020|
20:36
Այսօր ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։
-
28.12.2020|
16:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հ1-ին:
Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Մենք հետևում ենք կարևորագույն իրադարձություններին: Դուք գիտեք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց արտահերթ ընտրություններ անցկացնելու և այդ թեմայով ընդդիմության հետ կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով:
-
28.12.2020|
15:49
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:
-
28.12.2020|
15:46
Քաղաքացիները ձվերով հարվածեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային՝ նրան անվանելով դավաճան:
-
28.12.2020|
09:50
Մեծ Բրիտանիայի Ելիզավետա երկրորդ թագուհին ավանդույթի համաձայն դիմեց ազգին սուրբծննդյան շնորհավորանքով: Նա ընդգծեց, որ լոկդաունի պատճառով առանց ընտանիքի անդամների ամանորը նշողները միայնակ չեն: